.webp)
Կիրանցի կիրճ կամ Քարահանի կիրճ, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Կիրճը ինքնին շատ գեղեցիկ է և անտառապատ, հարուստ է հին եկեղեցիներով, գետով, կամրջով և բնակավայրերով, որոնք շատ հին ժամանակներում բնակեցված են եղել, իսկ այժմ մնացել են միայն տների հիմքերը։ Կիրճով հոսում է Կիրանց գետը (Քարահան գետը), որն ունի 31 կմ երկարություն։ Կիրճում է գտնվում Առաքելոց վանքը և Կիրանցի Վանքը, իսկ Գետի վրա հինավուրձ Սրանոց կամուրջը։
Թողնել մեկնաբանություն