Սև լիճ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին։ Ջրային բնական ավազան է Մեծ Իշխանասար (3550 մ) լեռան հարավարևելյան լանջին՝ 2657 մետր բարձրության վրա։ Սև լիճը գտնվում է համանուն արգելավայրում և բնության հատուկ պահպանվող տարածք է։ Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, անհոսք քաղցրահամ լիճ է, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը սառնորակ է այստեղ բուծում են իշխան ձուկ իսկ ջուրն օգտագործվում է ոռոգման համար։
Սև Լիճ
Մեծ Իշխանասար լեռ 3550 մ
Մեծ Իշխանասար լեռ այն լեռնագագաթ է Սյունիքի բարձրավանդակում։ Հանդիսանում է Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը, բարձրությունը 3550 մ։ Մեծ Իշխանասարը գտնվում է Սյունիքի մարզի և Արցախի հանրապետության սահմանի վրա։ Կազմված է անթրոպոգենի դացիտային և անդեզիտադացիտային լավաներից։ Լեռնազանգվածում կա նաև Փոքր Իշխանասար գագաթ, որը գտնվում է Մեծ Իշխանասարից հյուսիս։ Գագաթին կա հրաբխային խառնարան, իսկ արևելյան լանջին սառցադաշտային ծագման Սև լիճն է։
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն