.webp)
Տեսիլք լեռ գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղի հարևանությամբ։ Լեռը Միափորի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, լավ արտահայտված երևում է Իջևան քաղաքից։ Տեղացիները անվանում են Բուդուր լեռ։ Լեռան լանջին և գագաթին մնացել են Բուդուր բերդի ավերակները, իսկ արևելյան կողում է գտնվում Տեսիլք լեռան Քարանձավը։ Գագաթին տեղադրված է մի մեծ խաչ և բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Իջևանի և Միափորի լեռնաշղթաները, իջևան քաղաքը և Գանձաքար գյուղը (որին տեղացիները կես-կատակ կես-լուրջ անվանում են Վոլգոգրադ, երկարությամբ՝ տարածված լինելու պատճառով)։ Լեռան բարձրությունը 1372 մետր է։
Թողնել մեկնաբանություն