Թղիթ ամրոց գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, կառուցվել է հավանաբար վաղ երկաթի դարում՝ Ք․ա․ II հազարամյակի վերջերին, ապա վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես անառիկ ամրոց-բնակավայր նաև միջնադարում: Գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենյաց լեռնաբազուկի ռազմավարական բարձունքին և անառիկ դիրքի ու մեծ տեսանելիության դաշտ ունենալու շնորհիվ հանդիսացել է Արարատյան դաշտը հյուսիսից եզերող պաշտպանական համակարգի կարևոր օղակներից մեկը, վերահսկել Հրազդան գետի ավազանով դեպի Սևանա լճի ավազան և ավելի հյուսիս տանող միջազգային առևտրական ճանապարհները։
Թղիթ ամրոց
Ամրոցը պաշտպանված է աստիճանաձև դասավորված երեք շարք պարիսպներով, որոնցից առավել անառիկ է բարձունքի գագաթին գտնվող և ուղղանկյուն աշտարակներով հզորացված միջնաբերդը։ Ամրոցի պարիսպները կառուցված են անմշակ զանգվածեղ քարերով, մանր գլաքարային միջնալիցքով և կրաշաղախով: Պարիսպներն ունեն մինչև 6 մ պահպանված բարձրություն:Միջնաբերդի շուրջը՝ դարավանդներին, տարածվում են բնակելի թաղամասերի ավերակները։
Լուսանկար։ Cosmo Deus
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն