![](https://www.hatis.am/blog_images/65ba27431a0f8/image_WLzhO7i2y9_TsoverLake(5).webp)
Թռչկանի ջրվեժ գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա: Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
Թողնել մեկնաբանություն