![](https://www.hatis.am/blog_images/8sP1g5wPBElpV/image_YXwx7klLM1_BargushatMountains(7).webp)
Երախ լեռ այն հանդիսանում է Երախի լեռների բարձր կետը 1418,5 մետր բարձրությամբ, Գեղամա լեռների ճյուղավորումներից է։ Գնտվում է Հայաստանի Արարատի մարզում, Վեդի քաղաքից հյուսիս-արևմուտք։ Լանջերը զառիթափ են, մակերևույթը ծածկված է վատահողերով, բուսականությունը հիմնականում բացակայում է, տեսքով ավելի շատ անապատային է սակայն լանդշաֆտները շատ չքնաղ են։ Խորհուրդ ենք տալիս այցելել հիմնականում ձմեռային ամիսներից մինչ մայիս` շոգ եղանակային պայմաններից ելնելով և միջատների առկայությամբ պայմանավորված։
Թողնել մեկնաբանություն