.webp)
Կարսի կամ Վանանդի թագավորություն, միջնադարյան ավատատիրական պետություն Հայկական լեռնաշխարհում 963-1065 թվականներին։ Հիմնադրել է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղ Ա-ն 963 թվականին: Երկիրը կառավարել է Կարսի Բագրատունիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 10 000 քառ. կմ՝ Աբաս Ա օրոք (984-1029): Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Վանանդ, Լոռի, Սյունիք) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երկրորդն էր։
Թողնել մեկնաբանություն