.webp)
- 1 օր
- 3000 մ +
- Կոտայքի մարզ
Կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ` Թեժ լեռ։ Թեժ լեռը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, բարձրությունն է 3101 մ: Հանդիսանում է բաժանարար Կոտայքի և Լոռու մարզերի, լեռան գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկունյաց, Փամբակի լեռնաշղթաները: Լավ եղանակի դեպքում երևում է նաև Կազբեկ և Արագածը լեռը:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։