.webp)
Վերելք Սևսար լեռ
֏9500 / յուր․ անձը
Կիրակի՝ օգոստոսի 10-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Գեղարքունիքի մարզ՝ վերելք կատարելու Վարդենիսի լեռնաշղթայի հմայիչ լեռնագագաթներից մեկը՝ Սևսար լեռը, և իհարկե, ծանոթանանք Սևսարի երկնադիտարանի հետ։ Սևսարը (անվանում են նաև Սևքար) գտնվում է Հայաստանի ամենակենսական լեռնային շրջաններից մեկում: Այն հանգած հրաբուխ է՝ 3063 մետր բարձրությամբ։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճը, Վարդենիսի լեռները, Վարդավանի ջրամբարը և Արմաղան լեռը։ Ուշագրավ պահերից է նաև այցը դեպի Սևսարի երկնադիտարան՝ հնագույն աստղադիտարանային հարթակ, որը միավորել է երկնային գիտելիքն ու լեռների խորհրդավոր ուժը։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, արշյավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 07։30
Երթուղու արժեքը՝ 9500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։