.webp)
- 1 օր
- Լճեր
- Արագածոտնի մարզ
Կիրակի՝ հուլիսի 27-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արագածոտնի մարզ` նշելու Վարդավառը Ռապի լճում։ Ճանապարհին կունենանք կանգառ Գնթունիքում, որից հետո կուղևորվենք Գեղաձոր գյուղ, որտեղից էլ կսկսվի մեր արշավը։ Քայլելով մոտ 10 կմ՝ կհասնենք Ռապի լիճ։ Այն գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային պատի կողմում։ Հասնելով այնտեղ կունենանք հանգիստ և ժամանակ՝ հիանալու Արագած լեռան գեղեցկությամբ։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 9000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին:
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։