.webp)
Վերելք Կիլիմանջարո լեռ
$2250 / յուր․ անձը
Կիլիմանջարո լեռը հանդիսանում է քնած հրաբուխ Տանզանիայի հյուսիս-արևելքում։ Այն հանդիսանում է Աֆրիկայի ամենաբարձր կետը, բարձրությունը՝ 5895 մետր։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Կազմված է հիմնականում տրախիբազալտներից և ֆոնոլիտներից։ Դեպի Կիլիմանջարո լեռան գագաթ (Ուհուրու գագաթ) տանող առկա է հիմնական 7 երթուղի, որոնցից ընտրել ենք ամենակարճ և ավելի քիչ ռեսուրս պանաջող երթուղին՝ Մարանգու երթուղին, որը նաև հայտնի է նաև «Կոկա-կոլա» անունով։ Բացի ամենակարճ և ամենահին երթուղին լինելուց, Մարանգու երթուղին նաև կահավորված է հարմարավետ տնակներով, մահճակալներով, արևային լույսերով։
Ժամանում Տանզանիա - Մոշի քաղաք
Տանզանիայում վայրէջք է կատարում մեր ինքնաթիռը, և երկար ճանապարհից հետո Մոշիում գտնվող հարմարավետ հյուրանոցը սպասում է մեզ։ Դե ինչ, ուղևորությունը համարենք սկսված։
Մանդարա ճամբարը առջևում է
Հյուրանոցում նախաճաշելուց հետո ճանապարհ կընկնենք դեպի Մոշի քաղաքի մերձակայքում գտնվող Կիլիմանջարոյի ազգային պարկ, որտեղ և անցակետում գրանցվելուց հետո կսկսենք վերելքը։ Վերելքը սկսելու ենք 1860 մետր բարձրությունից։ Անցակետից ճամբար ճանապարհն անցնում է անտառի միջով, որտեղ և կհանդիպենք էվկալիպտ ծառերի, թռչունների և կոլոբուս կապիկների: Մանդարա ճամբարում (բարձրությունը 2700 մետր) գիշարակացը անցկացնելու ենք տնակներում։
Մանդարա ճամբարից դեպի Հորոմբո ճամբար
Մի քանի օրով մոռանում ենք անտառային տեսարանները, սկսում ենք վերելքը դեպի Հորոմբո ճամբար՝ բարձրությունը 3700 մետր։ Կամաց-կամաց զգում ենք բարձրությունը և միաժամանակ հիանում ենք Մավենզիի և Կիբոյի գագաթների տեսարաններով, հսկա և տարբերվող ծառերով։
Հորոմբո ճամբարից դեպի Կիբո ճամբար
Կիբո և Մավենզի գագաթների միջև տեղակայված Կիբո ճամբարում էլ կանցկացնենք մեր հաջորդ գիշերակացը՝ 4700 մետր բարձրության վրա։ Կդասավորենք իրերը, կպատրաստվենք գիշերային վերելքին։ Կիլիմանջարո լեռան գագաթին մնացին հաշված ժամեր։
Վերելք Կիլիմանջարոյի գագաթ Ուհուրու 5895 մ
Վերելքը կսկսենք կեսգիշերին՝ ժամը մոտ 02։00։ Քարքարոտ, տեղ-տեղ նաև ձյան շերտով պատված ճանապարհը մեզ կտանի խառնարանի եզրին գտնվող Գիլմանի կետ, որը գտնվում է ծովի մակարդակից 5681 մետր բարձրության վրա։ Դե իհարկե, նկար կունենանք Գիլմանի կետում տեղադրված հսկայական ցուցանակի մոտ։ Անհավանական տեսարանները դեռ առջևում են։ Մեզ մնում է քայլել մոտ մեկ ժամ և 5895 մետր բարձրություն ունեցող գագաթը նվաճված է։ Եվ այսպես, շնորհավորում ենք։ Դուք Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր լեռան գագաթին եք։ Գագաթում գեղեցիկ լուսանկարների շարքը ապահովելուց հետո կիջնենք Հորոմբո ճամբար, բայց մինչև Հորոմբո ճամբար հասնելը, հանգիստ կունենանք Կիբո ճամբարում, որտեղ և կսնվենք։
Հորոմբո ճամբար - Մանդարա ճամբար - Մոշի քաղաք
Փարթամ անտառային ճանապարհով էլ կիջնենք Մանդարա ճամբար, որտեղից էլ սնվելուց և հանգստանալուց հետո կշարունակենք ճամապարհը դեպի Մարանգուի անցակետ։ Անցակետից հետո մեքենան մեզ կտեղափոխի Մոշիի մեր հյուրանոցը։ Պատրաստվում ենք անմոռանալի սաֆարի ուղևորությանը։
Սաֆարի տուր Տանզանիայում
Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Տանզանիան Աֆրիկայի սաֆարի ուղղություններից գլխավորն է: Լինել Տանզանիայում, և չծանոթանալ վայրի բնության հետ, չվայելել Նգորոնգորո խառնարանի գեղեցկությունը, հանցագործություն է։ Քանզի գագաթն արդեն նվաճված է, մեզ մնում է վայելել Աֆրիկայի տարբերվող բուսականությունը Նգորոնգորոյի պահպանվող տարածքում՝ համաշխարհային ժառանգության վայրում, տեսնել կենդանական աշխարհը՝ ռնգեղջյուրներ, զեբրեր, փղեր, ընձուղտներ և այլն։
Տանզանիա - Երևան
Ուղևորությունը համարենք ավարտված։ Իսկ հիշողություններն ու տպավորությունները մեզ հետ կլինեն մի ամբողջ կյանք։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 2250$
Գրանցվել կարող եք նաև ԱՊԱՌԻԿ եղանակով
Արժեքը իր մեջ ներառում է
- Օդանավակայանից տեղափոխություն դեպի Մոշի հյուրանոց և հակառակ
- Հյուրանոցի արժեքը Մոշի քաղաքում (3 գիշեր)
- Տեղափոխում Մոշի քաղաքից լեռնային անցակետ և հակառակը
- Նախաճաշ հյուրանոցում
- Պրոֆեսիոնալ, փորձառու, լեռնային ուղեկցորդներ
- Բժշկական կրթությամբ ուղեկցորդներ
- Բեռնակիրների, խոհարարների աշխատավարձ
- Պահպանվող տարածքների մուտքավճարներ
- Լեռան վրա տնակների գումարը
- Սնունդը՝ լեռան վրա գտնվելու ընթացքում, ներառյալ լանչեր
- Թթվածնային բալոններ
- Սաֆարի ուղևորության արժեքը
- Տեղափոխում հյուրանոցից սաֆարի և հակառակը
- Լեռնային մեքենայով Նգորոնգորոգո խառնարանում ուղևորություն
- Տեղական հարկեր
- Կիլիմանջարո վերելքի սերտիֆիկատ
Արժեքը իր մեջ չի ներառում
- Վիզայի արժեքը (50 դոլլար)
- Ավիատոմսի արժեքը (միջինում 1000-1300 դոլլար)
- Ճաշ, ընթրիք և խմիչք հյուրանոցում
- Դեղին տենդի դեմ պատվաստում (առնվազն 15 օր առաջ)
- Անձնական, արշավային հանդերձանք (նաև քնապարկ)
- Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)
- Անձնական ծախսեր, գնումներ
- Թեյավճարներ
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Տեղերը սահմանափակ են։ Գրանցվել կարող եք մինչև 31/12/2022 թ-ը։
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։